«Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս մասին հայտնում է corrieredellosport.it-ը:
«Վեսթ Հեմը» հետաքրքրված է չեխի ծառայություններով և մտադիր է հունվարին ուժեղացնել հարձակման գիծը: Շիկի տրանսֆերի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել մոտ 48 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Շիկը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: