Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրի հետաձգված «Ալաշկերտ» — «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի «Նաիրի» մարզադաշտում: Հիշեցնենք, որ հանդիպումը հետաձգվել էր «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի որակավորման փուլի խաղերի պատճառով:
Հանդիպման մեկնարկը նախատեսված է 15:00-ին: Թիմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
«Ալաշկերտ»
55. Չանչարևիչ 22. Իշխանյան 5. Բարանով 3. Ոսկանյան 8. Դաղբաշյան 18. Կոելյո 21. Գրիգորյան 9. Գալվաո 11. Հայրապետյան 15. Գլիշիչ 19. Տանկով
«Արարատ-Արմենիա»
44. Չուպիչ 20. Աչենտե 15. Գուզ 3. Մենեզես 22. Դանիելյան 8. Մալաքյան 63. Կոջո 17. Սանոգո 77. Ավետիսյան 27. Նարսինգ 32. Կոբյալկո
Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ՀՖՖ-ի յութուբյան ալիքով.