Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը «Պետություն-գիտություն-սպորտ» խորագրով հանդիպում է կազմակերպել:
Պարոն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ԱԺ Գիտության,կրթության, մշակույթի,սփյուռքի,երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի շրջանականերում կազմակերպել էի քննարկում «Պետություն-գիտություն-սպորտ համագործակցություն» խորագրով։ Հրավիրված էին ԿԳՄՍ փոխնախարարը, Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, չորս ամենամեծ մարզական հկ-ների ղեկավարները և հանձնաժողովի անդամ պատգամավորներ։ Քննարկումն իրոք շատ արդյունավետ և ծավալուն ստացվեց։ Բոլոր ներկաները համաձայնեցին,որ անհրաժեշտ է շարունակական դարձնել այս ձևաչաձով հանդիպումները։ Հուսով եմ,այսպես էլ ավելի արդյունավետ կդառնա սպորտի բնագավառում եղած խնդիրների բարձրաձայնումը,վերլուծումը և օրենսդիրի ու գործադիրի կողմից այդ խնդիրների արագ և որակյալ լուծումը»։