8 տարի առաջ այս օրը՝ 2012 թվականի մայիսի 31-ին, Հայաստանի ազգային հավաքականն Ավստրիայի Կուֆշտայն քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Հունաստանի ընտրանու հետ և նվազագույն հաշվով պարտություն կրել:
Հանդիպման միակ գնդակը խփեց Գիորգոս Կարագունիսը` խաղի 23-րդ րոպեին։
Իսկ երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին 2 անգամ կարողացել է հետ մղել 11-մետրանոց հարվածները։
Նշենք՝ Հայաստանի հավաքականը, որն այդ ժամանակ նախապատրաստվում էր Եվրո-2012-ի ընտրական փուլին, դաշտ էր դուրս եկել հետևյալ կազմով.
1. Ռոման Բերեզովսկի, 4. Սարգիս Հովսեփյան, 5. Ռոբերտ Արզումանյան, 16. Վալերի Ալեքսանյան, 20. Լևոն Հայրապետյան, 6. Կառլեն Մկրտչյան, 10. Գևորգ Ղազարյան, 21. Դավիթ Մանոյան 18. Հենրիխ Մխիթարյան, 8. Մարկոս Պիզելի, 14. Յուրա Մովսիսյան: