Իտալիայի Ա սերիայի վերսկսումից հետո խաղերն անկացվելու են ամեն օր, որպեսզի առաջնությունը մինչ օգոստոսի 2-ն ավարտին հասցվի: Վերսկսումը սահմանված է օգոստոսի 2-ը:
Խաղերը լինելու են տարբեր ժամերի: Երկուշաբթի օրը խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23-ին, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերին՝ 21-ին ու 23-ին, հայտնում է Corriere dello Sport-ը: Ուրբաթ օրերին խաղերի մեկնարկային ժամ կսահմանվի 23:00-ն, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ 19:15-ը, 21:30-ը և 23:45-ը: