Իտալական «Ռոմայի» և Իտալիայի Մ-19 հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆյորին իր վրա է սևեռել գրանդ ակումբների ուշադրությունը:
Corriere dello Sport-ի հաղորդմամբ, պաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերն» ու «Յուվենտուսը»:
18-ամյա պաշտպանը ցանկանում է մնալ հռոմեական թիմում, սակայն ակումբը տրանսֆերից ակնկալվող գումարով ցանկանում է կայունացնել իր ֆինանսական վիճակը:
Այս պահին «Ռոման» բանակցություններ չի վարում ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: