«Զենիթը» հետաքրքրված է «Ռոմայի» բրազիլացի պաշտպան Ժուան Ժեսուսի ծառայություններով, հաղորդում է Calciomercato-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ ռուսական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Պորտուն», «Տորինոն» և «Սամպդորիան»։ «Ռոման» կարող է համաձայնել վաճառել բրազիլացուն, քանի որ վերջինս չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի ծրագրերի մեջ:
28-ամյա Ժուանը «Ռոմայում» հանդես է գալիս 2016 թվականից։