«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Լա լիգայի 11-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Տեր Շտեգենի խոսքե՞րը։ Երբ խաղն ավարտվում է, բոլորը ունենում են իրենց կարծիքը այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել խաղադաշտում։ Ամենայն հավանականությամբ ինչ-որ բան տեղի ունեցել, եթե եղել են նման մեկնաբանություններ։
Խաղերը կարող են տարբեր կերպ ընկալվել։ Եթե կա խնդիր, մենք այն կլուծենք»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնա» — «Վալյադոլիդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 30-ին՝ 00։15-ին։