«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն’գոլո Կանտեն վերսկսել է մարզումները, հայտնում է Goal.com-ը։
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Անգլիայի Պրեմիեր լիգան վերսկսվում է հունիսի 17-ից, Կանտեն վերադարձել է դաշտ ու մարզվում է անհատական ծրագրով։
Հիշեցնենք, որ Ն’գոլո Կանտեն զգուշավորություն էր դրսևորել իր հարազատների առողջության համար, և հրաժարվել էր մասնակցել «Չելսիի» մարզումներին։
«Չելսին» առաջին հանդիպումը անցկացնելու է հունիսի 19-ին։