«Չելսիի» դարպասապահ Վիլի Կաբալյերոն կիսվել է Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատանքից ունեցած հուշերով. արգենտինացի դարպասապահը Գվարդիոլայի հետ աշխատել է 2016/17 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիում».
«Գվարդիոլայի հետ աշխատանքը նման է համալսարանում սովորելուն: Ես նրա հետ մեկ տարի եմ անցկացրել «Մանչեսթեր Սիթիում» և ամեն օր ինչ-որ նոր բան եմ սովորել:
Նա միշտ քեզ ինչ-որ բան է բացատրում՝ լինի դա խաղադաշտում, տեսանյութ դիտելիս, թե ցանկացած այլ ժամանակ:
Նա խնդիր չունի ինչ-որ բան սովորեցնելու և բացատրելու մեկին, ով 34 տարեկան է, ինչպես ես, կարծես՝ ես 18 տարեկան եմ: Նա հիանալի ուսուցիչ է»,- Կաբալյերոյի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: