«Չելսիի» դարպասապահ Վիլի Կաբալյերոն կլքի ակումբը հունիսի վերջին:
Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ արգենտինացի 39-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը չի երկարաձգվի:
Կաբալյերոն «Չելսիին» է միացել «Մանչեսթեր Սիթիից» 2017-ի ամռանը: Նա կապույտների կազմում անցկացրել է 38 խաղ: