«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը որոշել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատի» հետ հանդիպմանը, որը կկայանա այսօր՝ մայիսի 25-ին, հանդես գալ բուժաշխատողներին ուղղված շնորհակալական ակցիայով։
«Ուրարտուի» խաղաշապիկներին գրված է լինելու «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ» գրությունը։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ» — «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։
Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների: