ԲԽ առաջնության երեկ կայացած «Փյունիկ»- «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում հյուրերը չեն ունեցել իրենց երկրպագուների աջակցության պակասը։ «Արարատ-Արմենիայի» երկրպագուները Ավանի ակադեմիայի մարզադաշտի տարածքում բացականչություններով, ճայթրուկներ վառելով աջակցել են իրենց սիրելի թիմին։
Հիշեցնենք, որ Բարձրագույն Խմբի բոլոր հանդիպումները անցկացվում են փակ դռների ետևում, առանց հանդիսատեսների ներկայության։
«Մենք զգացինք ձեր աջակցությունը: Շնորհակալ ենք»,- գրել է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով մի քանի լուսանկարներ:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվել էր «Փյունիկին» և 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարել: