Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեն զգուշանում է իր մտերիմների առողջության համար, այդ իսկ պատճառով էլ չի մասնակցում թիմի մարզումներին։
Sky Sports-ը հաղորդում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է առհասարակ դաշտ չվերադառնալ այս մրցաշրջանում, եթե առաջիկայում Պրեմիեր լիգան վերսկսվի։
Հաղորդվում է, որ իր կայացման որոշումից հետո Ն’գոլո Կանտեն ստացել է Ֆրենկ Լեմպարդի ամբողջական աջակցությունը։
ԱՊԼ-ի ակումբները վերսկսել են մարզումները մայիսի 19-ից։