«Արարատ-Արմենիայի» անձնակազմը անցել է COVID-19 թեստավորում ՝ կորոնավիրուսային վարակի առկայությունը ստուգելու նպատակով:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, բոլոր ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և բուժանձնակազմի ներկայացուցիչների թեստերի պատասխանները բացասական են եղել:
Հիշեցնենք, որ վաղը վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:
«Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ հանդիպելու է «Փյունիկին»: Հանդիպման մեկնարկը ՝ 18:15: