«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է մի քանի խաղով որակազրկվել Իտալիայի առաջնության «Լացիոյի» հետ խաղից հետո (1-2):
Այս մասին հաղորդում է Sky Sport-ը: Ֆրանսիացին արդեն խաղից հետո էր կարմիր քարտ ստացել: «Ֆիորենտինայի» խաղացողները դժգոհել են մրցավարից 89-րդ րոպեին «Լացիոյի» խփած հաղթական գոլը հաշվելու համար:
Ֆրանսիացին էմոցիաների ազդեցության տակ երկու անգամ հրել է եզրային մրցավարին: Նշենք, որ 74-րդ րոպեին նա դժգոհել էր իր փոխարինումից: Հիմա Ռիբերիին կարող է մի քանի խաղի որակազրկում սպառնալ: Վերջնական որոշումը կախված կլինի մրցավարի զեկույցից: