«Պորտուի» պաշտպան Ալեքս Տելեսը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է A Bola-ն:
Աղբյուրի համաձայն, ՊՍԺ-ն 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար առաջարկում է 20 միլիոն եվրո, սակայն պորտուգալական ակումբը ցանկանում է ստանալ առնվազն 30 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Տելեսը անցկացրել է 40 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ: