Պորտուգալական «Պորտիմոնենսեի» հարձակվող Ջեքսոն Մարտինեսը, ով ժամանակին հանդես էր գալիս չինական «Գուանչժոու Էվերգրանդում», պատմել է այնտեղ անցկացրած ժամանակի մասին, հաղորդում է O Jogo-ն:
«Չեմ պատրաստվում վեհ մտքեր արտահայտել և ասել, որ երազում էի Չինաստանում խաղալու մասին:
Ես ընդհանրապես ոչինչ չգիտեի այդ երկրի մասին. միայն այն, որ նրանք մրջյուններից էլ շատ են: Նրանք ինձ այնքան մեծ գումարներ առաջարկեցին, որ քիչ էր մնում կոմայի մեջ հայտնվեի:
Դժվար է մտածել ֆուտբոլի մասին, երբ ամեն շաբաթ կարող ես Lamborgini գնել:
Չինաստանը մի դրախտավայր է, որտեղ իրականանում են քո բոլոր երազանքները»,- ասել է Մարտինեսը:
Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը 2016 թվականին էր տեղափոխվել «Գուանչժոու Էվերգրանդ»: