Չինական «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոն վերադարձել է Չինաստան և խոսել է այնտեղ տիրող համաճարակային իրավիճակի մասին, հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Պետք է տանը մնալ: Փողոցներում կարող ենք տեսնել զբոսնող մարդկանց, ովքեր դիմակներ չեն կրում: Մեկ ամիս առաջ նման բան անհնար էր պատկերացնել:
Շատերը ծիծաղում էին չինացիների վրա, բայց նրանք կարողացան հաղթահարել վարակը: Նրանք լսեցին կառավարության հորդորները և մնացին տանը:
Ոստիկանները ամեն պահի կարող են մտնել ցանկացած բնակարան և ստուգել ձեր ջերմությունը կամ տնից բացակայելու օրինականությունը»,- ասել է Կանավարոն:
Հավելենք, որ Չինաստան ժամանելուց անմիջապես հետո Կանավարոյից արյան անալիզ է վերցվել և նա 14 օրյա կարանտինի մեջ է:
Եթե Կանավարոյի մոտ վարակ չհայտնաբերվի, ապա նրան կտրվի փաստաթուղթ, որի օգնությամբ մարզիչը կարող է դուրս գալ իր բնակարանից: