«Աուգսբուրգի» գլխավոր մարզիչ Հեյկո Հերլիխը չի կարողանա թիմը ղեկավարել պահեստայինների նստարանից Բունդեսլիգայի շաբաթ օրը կայանալիք «Վոլֆսբուրգի» դեմ խաղի ժամանակ:
48-ամյա մասնագետը մամուլի ասուլիսում խոստովանեց, որ խախտել է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված կարանտինը: Նա գնացել է հյուրանոցի խանութից ատամի մածուկ և մարմնի կրեմ գնելու համար: Հերլիխը նաև մոտացել է պաշտպանիչ դիմակ կրել։
«Ես սխալ եմ թույլ տվել հյուրանոցը լքելիս: Ես հետևել եմ բժիշկների խորհուրդներին, բայց ոչինչ չեմ կարող փոխե», — Հերլիխի խոսքերն է մեջբերում «Աուգսբուրգի» մամուլի ծառայությունը:
Հերլիխը ստիպված կլինի թեստեր հանձնել կորոնավիրուսի համար: Նա կկարողանա վերսկսել լիարժեք աշխատանքը թիմի հետ միայն COVID 19-ի թեստի երկու բացասական արդյունքից հետո:
Հատկանշական է, որ «Վոլֆսբուրգի» հետ խաղը պետք է լիներ Հերլիխի դեբյուտը՝ «Աուգսբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նա այդ պաշտոնում նշանակվեց մարտի 10-ին, իսկ մարտի 13-ին մրցաշրջանը դադարեցվեց: