«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսել է իր կարծիքը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի վերաբերյալ:
«Հոլանդը մեծ ներուժ ունի, բայց նա դեռ ժամանակ ունի, և ես չեմ ցանկանում իմ հայտարարություններով ճնշում գործադրել նրա վրա:
Եթե նա շատ աշխատի, նա կարող է ավելի լավ խաղացող դառնալ և, ի վերջո, հասնել բարձր մակարդակի: Հետևաբար, լավ կլինի, որ նա հաջորդ քայլը կատարելուց առաջ ավելի երկար մնա Բունդեսլիգայում»,- մեջբերում է ֆուտբոլիստին Goal-ը:
Ավելի վաղ, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անվանել է իր կարծիքով հինգ աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներին: