Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Աթլետիկոն» հյուրընկալել էր «Աթլետիկին»: Մադրիդյան ակումբը բասկյան թիմին հաղթեց 2:0 հաշվով:
28-րդ րոպեին Սաուլ Նյիգեսը բացել է հաշիվը, իսկ 64-րդ րոպեին Ալվարո Մորատան կրկնապատկել է այն:
Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 19 միավորով հավասարվում է առաջատար «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ Բիլբաոյի «Աթլետիկը» 13 միավորով 10-րդ հորիզոնականում է: