Չինաստանի ընտրանին հաղթեց ՖԻԴԵ-ի Ազգերի գավաթի խաղարկության սուպեր եզրափակչում:
Որոշիչ խաղում չինացի շախմատիստները ոչ-ոքի խաղացին ԱՄՆ-ի հավաքականի հետ: Մրցաշարի կանոնների համաձայն, վերջնական հաղթանակը շնորհվում է այն թիմին, որը խմբային փուլում առաջին տեղն է գրավել:
Ազգերի գավաթ
Սուպեր եզրափակիչ
Չինաստան — ԱՄՆ — 2: 2
Լիրեն Դինգ (Չինաստան) — Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) — 0,5:0,5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — Վեյ Յի (Չինաստան) — 1:0
Յու Յանյ (Չինաստան) — Ուեսլի Սո (ԱՄՆ) — 1:0
Իրինա Կրուշ (ԱՄՆ) — Հոու Յիֆան (Չինաստան) — 0,5:0,5
Ավելի վաղ խմբային փուլի վերջին տուրում Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Աշխարհի թիմի հետ։ Լևոն Արոնյանը պարտվեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, Եվրոպայի հավաքականը 13 միավորով գրավեց երրորդ տեղը։