Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսը աճուրդի է հանել պորտուգալացու մարզաշապիկներից մեկը, որպեսզի ստացած գումարը տրամադրի իսպանական հիվանդանոցներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար.
«Հիմա մենք ծանր ժամանակներ ենք ապրում, երբ հիվանդանոցները, բժիշկները, բուժքույրերը, ամբողջ բժշկական անձնակազմն ու վարակակիրները ունեն մեր օգնության կարիքը: Իսպանիան փորձում է դուրս գալ այս ծանր իրավիճակից, իսկ ես փորձում եմ օգնել:
Ես պատրաստ եմ աճուրդի հանել սիրելի մարզաշապիկներից մեկը՝ Ռոնալդուի ստորագրությամբ: Ամբողջ գումարը կուղղեմ իսպանական հիվանդանոցներին»,-ասել է Ռոդրիգեսը: