Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից կազմակերպված ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանում է Հայաստանի տարբեր գյուղերի երեխաների հարցերին:
Հարցին, թե ինչպես է անցկացնում ժամանակը կորոնավիրուսի ընթացքում, Մխիթարյանը պատասխանել է.
«Բոլորիս համար շատ դժվար է տանը նստելը: Բայց հասկանալով այս դժվար իրավիճակը, պետք է կարողանանք հանգիստ մնալ՝ մինչև շտկվի այս ամենը»:
Երեխաներից մեկի հարցին, թե ինչն է Մխիթարյանի մոտիվացիան, հայ ֆուտբոլիստը պատասխանել է.
«Իմ առաջին քայլերը արել եմ հորս շնորհիվ: Մինչև օրս էլ նա է իմ մոտիվացիան, անում եմ ամեն ինչ, որ ուրախացնեմ նրան, չնայած որ արդեն 24 տարի է՝ նա ինձ հետ չէ, բայց կարծում եմ, որ նա տեսնում է և ուրախանում»:
Ինչ վերաբերվում է կարանտինի ընթացքում անցկացրած ժամանակին, Մխիթարյանը նկարտել է, որ վերջին ժամանակներս ավելի շատ ֆիլմեր է դիտում, քան գրքեր կարդում։