UFC իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը կարող է իր հաջորդ մենամարտը անցկացնել հուլիսին: Այս մասին ESPN-ի լրագրող Արիել Հելվանին պատմել է մարտիկի մենեջեր Օդի Ատարը:
Ըստ նրա, Քոնորը շատ հետաքրքրիր կլինի տեսնել, թե ինչպես կանցկացվեն մայիսյան մրցաշարերը Ջեքսոնվիլում, մասնավորապես UFC 249-ում: Նա ցանկանում է համոզվել, որ կազմակերպությունը ճիշտ է հոգ տանում ամեն ինչի մասին: Դրանից հետո Մակգրեգորը կքննարկի մենամարտը հուլիսին անցկացնելը:
«Չնայած Քոնորը կցանկանար պայքարել լի տրիբունաների ներքո, բայց նա հասկանում է, որ դատարկ ասպարեզում նրա մարտը ինչ կարող է նշանակել տանը նստած մարդկանց համար: Նա կվերլուծի իրավիճակը, կմտածի այն մասին, թե արդյոք ինքը գոհ կլինի այն բանից, թե ինչպես UFC-ն կանցկացնի այս միջոցառումները մարզիկների անվտանգությունն ապահովելու և առողջության պահպանման առումով», – ասել է Ատարը: