«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները մերժել անգլիական երկու գրանդների, հաղորդում է Goal.com-ը՝ հղում կատարելով Bild-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ կապ են հաստատել «Մանչեսթեր Յունայթեդից» և «Չելսիից», սակայն Վերները մերժել է նրանց՝ հասկացնել տալով, որ ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ»։
Ավելի վաղ Վերները հայտարարել էր, որ նախընտրում է տեղափոխվել արտասահման, քան թե «Բավարիա»։
Վերները «Շտուտգարտի» սան է, որի կազմում հանդես է եկել 2013-2016 թվականների ընթացքում, ինչից հետո տեղափոխվել է «ՌԲ Լայպցիգ»։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 25 խաղերում Վերները 21 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել։