Երևանի «Փյունիկի», ԲԿՄԱ-ի, «Ուրալի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ երևանյան թիմի զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը, պատմել է իր առողջական վիճակի մասին, տեղեկացնում է Championat-ը:
«Դեռ հիվանդանոցում եմ գտնվում: Ինձ ավելի լավ եմ զգում. ուրբաթ օրը դուրս կգրվեմ հիվանդանոցից:
Ջերմություն չունեմ և գտնվում եմ կազդուրման վերջնական փուլում»,- ասել է Տարխանովը:
Ավելի վաղ 65-ամյա մասնագետը հաստատել էր, ով հոսպիտալացվել էր: Նրա մոտ թոքաբորբ էր հայտնաբերվել: