Երևանի «Փյունիկի», ԲԿՄԱ-ի, «Ուրալի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ երևանյան թիմի զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը հոսպիտալացվել է Ռուսաստանում: 65-ամյա մասնագետը հաստատել է, որ իր մոտ թոքաբորբ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է championat-ը:
«Այս պահին թոքաբորբով գտնվում եմ հիվանդանոցում: 5 անգամ թեստ եմ հանձնել, պատասխանը բացասական է, ինձ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ինձ նորմալ եմ զգում, թեև ջերմությունս մի քիչ բարձր է: Անհանգստացե՞լ եմ. ես, ընդհանրապես, երբեք չեմ անհանգստանում: Բորբոքումն ինձ մոտ միջին ծանրության է, առայժմ չեն ասում, թե երբ են դուրս գրելու հիվանդանոցից:
Առավոտյան դեղահաբեր տվեցին: Ես ընդհանրապես կարող էի չպառկել հիվանդանոցում, բայց որոշեցի պառկել, հանգստանալ ու բուժվել մինչև վերջ»,-ասել է Տարխանովը: