Ալեքսանդր Տարխանովը հեռացավ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահի պաշտոնից` կապված Կրասնոյարսկի «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբ տեխափոխվելու հետ` որպես գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Ալեքսանդր Տարխանովը պատմության մեջ մտավ` որպես «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ամենավառ ու պրոֆեսիոնալ մարզիչներից մեկը` նվիրելով երկրպագուներին շատ վառ հաղթանակներ Հայաստանի առաջնությունում և Եվրոպա լիգայի որակավորման փուլում:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Տարխանովին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում»:
Հիշեցնենք, որ «Ենիսեյի» մամուլի ծառայությունը Instagram-ում հայտնել է, որ Ալեքսանդր Տարխանովը կդառնա թիմի նոր գլխավոր մարզիչը: