NBA-ի նախկին լեգենդար բասկետբոլիստ Թոնի Պարկերը, ով հանդես էր գալիս «Սան Անտոնիո Սփերսի» և «Շառլոտ Հորնետսի» կազմում, հաստատել է, որ նա կդառնա «Լիոնի» նախագահը:
«Դա ճիշտ է, և դա մեծ պատիվ է ինձ համար: Երբեք իմ կյանքում չեմ մտածել, որ նման բան տեղի կունենա: Սա զարմանալի հնարավորություն է: «Լիոնը» աշխարհի 50 լավագույն թիմերից մեկն է: Նրանք ունեն լավագույն ենթակառուցվածքներից մեկը և մեծ բյուջե: Սա առաջադիմելու հիանալի հնարավորություն է», — մեջբերում է Պարկերի խոսքերը The Undefeated-ը:
Հիշեցնենք, որ «Լիոնի» ներկայիս նախագահ Ժան-Միշել Օլան կլքի իր պաշտոնը 2023 թվականին: