«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան ասել է, որ NBA-ի քառակի չեմպիոն Տոնի Պարկերը կարող է ապագայում դառնալ ակումբի նախագահ:
«Կարծում եմ, որ Պարկերը ունի բոլոր անհրաժեշտ որակները: Բացի նրա մասնագիտական և մարդկային հատկություններից, ես իսկապես սիրում եմ այն ամենը, ինչ նա անում է:
Կգա այն օրը, երբ մենք կկազմակերպենք լիազորությունների պաշտոնական փոխանցում, դա շատ հուզական կլինի: Ես հիմա խոսում եմ այս մասին, քանի որ ինձ համար այս գաղափարը ակնհայտ է թվում, և ես դա արդեն կիսել եմ Տոնիի հետ»,- մեջբերում է ակումբի նախագահին Lequipe-ն։