«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է պատմական ռեկորդ սահմանելուն, հայտնում է Ole-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացին կարող է Լա Լիգայի ռեկորդ սահմանել՝ որպես ֆուտբոլիստ, ով ամենից հաճախն է արժանացել «Պիչիչիի» մրցանակին, որը տրվում է մրցաշրջանի արդյունքներով Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուին:
Այս պահին Մեսսին 6 անգամ է այն նվաճել՝ 2010, 2012, 2013, 2017, 2018 և 2019 թթ.:
Նույնքան մրցանակ ունի նաև Տելմո Սարան, որն այս տիտղոսին արժանացել է 1945,1946, 1947, 1950, 1951 և 1953թթ.:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչման համար Մեսսիի հիմնական մրցակիցն այս պահին «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման է: Մեսսիի ակտիվում 23 գոլ կա, իսկ Բենզեմայի ակտիվում՝ 21:
Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Բարսելոնան» կխաղա «Ալավեսի», իսկ «Ռեալը»՝ «Լեգանեսի» հետ: