«Հերտայի» կիսապաշտպան Սալոմոն Կալուն ժամանակավորապես հեռացվել է մարզումներից: Նման պատժի պատճառ է դարձել սոց.ցանցերում արված ուղիղ հեռարձակումը: Ուղիղ եթերի ժամանակ Կալուն ցույց է տվել «Հերտայի» հանդերձարանը: Դատելով տեսանյութից՝ բեռլինցիները չեն պահպանում սոցիալական հեռավորության կանոնը: Ֆուտբոլիստները միմյանց ողջունել էին ձեռքսեղմումով, ու նաև չէին պահել 1,5 մետր հեռավորությունը:
Գերմանական ֆուտբոլային ասոցիացիան (DFB) պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ քննադատելով ակումբին ընդունված կանոնները չպահպանելու համար:
Ավելի ուշ հայտնի է դարձել նաև Կալուի պատժի մասին: Հատկանշական է, որ իվուարցին հեռացրել է սկանդալային տեսանյութը, բայց արդեն շատ ուշ է եղել: Ենթադրվում է, որ նա կպատժվի նաև ֆինանսապես:
Ենթադրվում է, որ Բունդեսլիայի մրցաշրջանը կարող է վերսկսվել արդեն մայիսի կեսերին: