Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Շալկեն» սեփական հարկի տակ ընդունել է Բեռլինի «Հերտային»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 2-1 հաշվով հաղթանակով։
6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Շալկեի» կիսապաշտպան Ամին Արիտը։ 18-րդ րոպեին «Հերտայի» պաշտպան Անգա Դեդրիկ Բոյատան հավասարեցրել է հաշիվը։ Երկրորդ կեսում՝ 73-րդ րոպեին, հարձակվող Ջեսիկ Նգանկամը բեռլինյան թիմին առաջ է մղել հաշվի մեջ։
«Հերտան» 34 միավոր է վաստակել ու բարձրացել է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ «Շալկեն» 13 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է։
Հիշեցնենք՝ «Շալկեն» ավելի վաղ զրկվել էր Բունդեսլիգայում տեղը պահպանելու հնարավորությունից։ Գերմանիայի ընթացիկ առաջնության չեմպիոնը «Բավարիան» է։