Մարզիչ Ստանիսլավ Մացեկը, ով «Զալցբուրգում» աշխատել էր հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, բարձր է գնահատել 19-ամյա ֆուտբոլիստի ներուժը:
«Հոլանդը նոր Իբրահիմովիչն է: Ես կասեի, որ նա շարժվում է նույնիսկ ավելի արագ և ավելի լավ: Էրլինգը մեծ քայլ է կատարել իր կարիերայում և հանդիսանում է Գերմանիայի առաջնության լավագույն խաղացողներից մեկը:
Եթե նա շարունակի առաջ ընթանալ այս ճանապարհով, ապա մենք, հավանաբար, նրան կտեսնենք նոր գերաստղի, օրինակ՝ «Ռեալի» կազմում: Լավագույնները միշտ խաղացել են Մադրիդում, իսկ Հոլանդը լավագույններից մեկն է: Նա ծնվել է «Ռեալում» խաղալու համար:
Հոլանդը շատ է հարգում իր աշխատանքը: Երբ նա Զալցբուրգում էր, նա շատ էր մարզվում», — մեջբերում է Մացեկին AS-ը։
Հունվարին Հոլանդը տեղափոխվեց «Բորուսիա» և մրցաշրջանի դադարից առաջ անցկացրած 11 խաղերում նա հասցրել է 12 գոլ խփել: