Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի պայմանագրի ժամկոտն ակումբի հետ գործում է մինչև 2027 թվականի ամառը, սակայն, The Athletic-ի հաղորդմամբ, կողմերը դեռևս անգամ չեն սկսել բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ։
Մադրիդյան ակումբում գոհ են արգենտինացի մասնագետի կատարած աշխատանքից, սակայն արդեն մտածում են այն մասին, թե ով կարող է հնարավոր փոխարինող դառնալ թիմի պատմության ամենահաջողակ մարզչի համար։
Ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ Սիմեոնեի հեռանալը գլոբալ փոփոխությունների կհանգեցնի, ուստի ցանկանում է նախապես դիտարկել բոլոր հնարավոր տարբերակները։
Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեն թիմը գլխավորում է 2011 թվականից։ Այս ընթացքում «Ատլետիկոն» երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել է Եվրոպայի լիգայի երկու գավաթ և երկու անգամ թիմին հասցրել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։




























































