«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ և այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը կարծում է, որ ԱՊԼ-ի ակումբները վախենում են վերսկսել առաջնությունը, տեղեկացնում է Mirror-ը:
«Սկզբում, նրանք ասում էին ՝ ֆուտբոլիստների առողջությունը ավելի կարևոր է:
Հետագայում, բղավում էին ՝ առաջնությունը պետք է վերսկսվի:
Պետք է տղամարդկություն ունենալ և որոշում կայացնել: Նրանք մահվան չափ վախենում են այս վարակից:
Զզվանք եմ ապրում այսպիսի փափկամարմնությունից», -ասել է Նևիլը:
Ավելի վաղ, Նևիլը առաջարկում էր մրցաշրջանը ավարտին հասցնել արտերկրում: