Իսպանիայի հավաքականը փոփոխություններ է կատարել կազմում Չեխիայի դեմ Ազգերի լիգայի հանդիպումից առաջ։
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարլոս Էսպին առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական։
Նա կփոխարինի Ֆերան Տորեսին, ով ստիպված էր վաղաժամ լքել հավաքականը ձախ կոճի ցավի պատճառով։
Էսպին հրավիրվել է Իսպանիայի Մ21 հավաքականի կազմում Սան Մարինոյի դեմ խաղում հաջող ելույթից հետո, որտեղ նա խփել է հինգ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
























































