Ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանը շարունակում է արդյունավետ գործել «Օրլանդո Սիթիի» կազմում։
Հյուսիսամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Օրլանդոն» մրցակցի հարկի տակ զիջել է «Ֆիլադելֆիային» 4-2 հաշվով։ Հյուրերի կազմում 54-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հարվի Սարաջյանը, իսկ 90-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել Օխեդային։
Այս հանդիպումից հետո «Օրլանդոն» Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է՝ 34 միավորով։
Սա հայազգի ֆուտբլիստի երկրորդ արդյունավետ գործողությունն է MLS-ի այս մրցաշրջանում։ Նախորդ շաբաթ հյուսիսամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Օրլանդոն» հաղթել էր «Տորոնտոյին» 3-0 հաշվով։ Հաղթող թիմի կազմում գոլերից մեկը հեղինակել է Հարվի Սարաջյանը։ Հարվին ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում մասնակցել է MLS-ի 9 հանդիպման, իր ակտիվում արդեն ունի մեկական գոլ ու գոլային փոխանցում։
«Օրլանդոյի» երկրորդ թիմի կազմում, MLS Next Pro լիգայում նա անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 6-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Հարվին Ֆլորիդան ներկայացնող ակումբին է միացել 2025 թվականի դեկտեմբերին, MLS-ի դրաֆթում 5-րդ համարով ընտրվելուց հետո, Հյուսիսային Կարոլինայի «Վեյկ Ֆորեսթ» թիմից։ Հարվին ծնվել է 2005 թվականի հունվարի 26-ին, Ֆլորիդայում, Նեյփլս քաղաքում։
Կարդացեք նաև՝ Երբ երազանքը դառնում է իրականություն. Սարաջյանի ուղին` համալսարանից MLS



























































