«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բացատրել է, թե ինչու «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը չի միացել կատալոնական ակումբին այս ամռանը։
«Ֆուտբոլիստի և ակումբի նկատմամբ հարգանքից ելնելով․ հենց որ «Ինտերը» մեզ տեղեկացրեց, որ նա անհասանելի է, մենք այլևս չփորձեցինք շփվել նրա հետ։
Մենք փորձում ենք գործել ճիշտ և առավելագույն պարզությամբ։ Երբեմն մամուլում շատ են ենթադրությունները, բայց ակումբները գիտեն ճշմարտությունը։
Լաուտարոն «Բարսելոնայի» մակարդակի ֆուտբոլի՞ստ է։ Դա այդպես է։ Լաուտարոն այն ֆուտբոլիստների շարքում էր, որոնց մենք դիտարկում էինք։ Երբ «Բարսելոնայի» նախագահը խոսեց «Ինտերի» ղեկավարության հետ, նրանք ասացին, որ նրա տրանսֆերը չի վաճառվում։
Հարգանքից ելնելով՝ մենք այլևս որևէ կապ չենք ունեցել, նույնիսկ ֆուտբոլիստի կամ նրա գործակալի հետ», — Դեկուի խոսքերն է մեջբերում Sportitalia-ն։


























































