Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը գնահատել է Ուսման Դեմբելեի և Խվիչա Կվարացխելիայի շանսերը «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում։
«Անկասկած, նրանք հավակնորդների թվում են։ Ինչ վերաբերում է Դեմբելեին, ապա չնայած Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակին, նրա ելույթներն աշխարհի առաջնությունում այնքան էլ տպավորիչ չէին, որքան Մբապեինը։
Կվարացխելիան հիանալի մրցաշրջան անցկացրեց ՊՍԺ-ի կազմում և հատկապես փայլեց Չեմպիոնների լիգայում, բայց նա չմասնակցեց աշխարհի առաջնությանը։ Դա խոշոր մրցաշար է, և հենց այդ գործոնը նրան կարող է չբավականացնել։ Միանշանակ սպասում եմ, որ երկուսն էլ կլինեն հավակնորդների ցանկում, թեև չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը կդառնա հաղթող»,- Օուենի խոսքերն է մեջբերում GFFN-ը։
Հիշեցնենք, որ Դեմբելեն և Կվարացխելիան ընդգրկվել են ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակի 30 հավակնորդների ցանկում։ Մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։



























































