Դեռևս ամռան վերջին ամերիկյան «Ինտեր Մայամին» հայտարարել էր արգենտինացի մասնագետ Կիլի Գոնսալեսի հետ համաձայնության հասնելու մասին։ Այժմ MLS-ը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ 52-ամյա մարզիչն ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու արդեն ժամանել Հարավային Ֆլորիդա՝ անցնելով իր պարտականությունների կատարմանը։
Գոնսալեսի և ֆլորիդյան ակումբի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Մարզչական կարիերայի ընթացքում արգենտինացին մինչ այս գլխավորել է հայրենի «Ռոսարիո Սենտրալ», «Ունիոն Սանտա Ֆե» և «Պլատենսե» ակումբները։
Որպես ֆուտբոլիստ՝ Գոնսալեսը հանդես է եկել մի շարք հայտնի թիմերում՝ եվրոպական կարիերայի ընթացքում պաշտպանելով իսպանական «Սարագոսայի», «Վալենսիայի» և Միլանի «Ինտերի» գույները։
Հավելենք, որ «Ինտեր Մայամին» իր առաջիկա հանդիպումը կանցկացնի լույս սեպտեմբերի 17-ի գիշերը։ Կիլի Գոնսալեսի գլխավորությամբ թիմը Չեմպիոնների գավաթի եզրափակիչում ուժերը կչափի մեքսիկական «Կրուս Ասուլի» հետ։
Listo para trabajar. 🇦🇷🩷 Bienvenido a Miami, Cristian ‘Kily’ González.
🔗 https://t.co/IuDVDwXLPC pic.twitter.com/LCcHafUDHB
— Inter Miami CF (@InterMiamiCF) September 15, 2026




























































