«Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին»։
Տանտերերը հաղթեցին 2-0 հաշվով․ գոլերով աչքի ընկան Կուլիկովը (69՛, 11մ) և Պիկիսը (81՛)։
Այս խաղից հետո «Փյունիկը» վաստակած 17 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդն է: «Շիրակը» 10 միավորով 6-րդ տեղում է:
8-րդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալվի «Ալաշկերտին», իսկ «Շիրակը» տնային խաղում կմրցի «Արարատ-Արմենիայի» հետ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին

























































