Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Գանձասարը» «Ջունիոր սպորտում» մրցեց «Արարատի» հետ։
Հանդիպումն ավարտվեց «Արարատի» հաղթանակով՝ 2:0: Հաշիվը բացեց Էդհար Մովսեսյանը՝ 5-րդ րոպեին անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը:
Վերջնական հաշիվը ձևակերպեց Մուսա Կանտեն երկրորդ խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Արարատը» 6 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «Գանձասարը» 3 միավորով 11-րդ տեղում է:
8-րդ տուրում «Գանձասարը» կմրցի «Ուրարտուի», իսկ «Արարատը»՝ «Սյունիքի» հետ։
Տեսանյութը՝ ստորև.
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































