Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս ուժերը չափել է «Սանդերլենդի» հետ և կարևոր հաղթանակ տարել 2:0 հաշվով:
«Սթեդիում օֆ Լայթ» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվել են երկրորդ խաղակեսում։ 56-րդ րոպեին «սև կատուները» կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Էնցո Լե Ֆեն չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը։
Ընդամենը երկու րոպե անց հյուրերը պատժել են մրցակցին. 58-րդ րոպեին Բրունո Գիմարայնշն առաջ է մղել «զինագործներին»։
Խաղավերջը չափազանց բուռն է ստացվել։ Հանդիպման ավելացված ժամանակում՝ 90+6-րդ րոպեին, երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվել է տանտերերի պաշտպան Ռեյնիլդու Մանդավան, իսկ հաջորդ իսկ րոպեին Բուկայո Սական 11-մետրանոց հարվածով վերջակետ է դրել հանդիպմանը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» 12 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ցուցադրելով 100 տոկոսանոց արդյունք։ «Սանդերլենդը» 4 միավորով 14-րդն է։
Առաջնության հաջորդ տուրում՝ սեպտեմբերի 19-ին, «Արսենալը» կհյուրընկալվի «Բրայթոնին», իսկ սեպտեմբերի 20-ին «Սանդերլենդն» արտագնա խաղում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































