Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց Լիվերպուլը ներկայացնող «Էվերթոնին»։
Լոնդոնի «Տոտենհեմ Հոթսփուր» մարզադաշտում կայացած համառ պայքարում դարպասի գրավումներ այդպես էլ չարձանագրվեցին. գլխավոր մրցավար Դարեն Ինգլանդի սուլիչն ազդարարեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0։
Այս հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակում բավականին անսպասելի պատկեր է։ Լոնդոնյան ակումբը վաստակած 2 միավորով հայտնվել է վտանգավոր գոտու հարևանությամբ՝ զբաղեցնելով ընդամենը 17-րդ հորիզոնականը։ Իսկ ահա «Էվերթոնը» 6 միավորով ամրապնդվել է լավագույն յոթնյակում։
Առաջնության հաջորդ տուրում, որը կկայանա սեպտեմբերի 19-ին, «Տոտենհեմը» կհյուրընկալի «Աստոն Վիլային», իսկ «Էվերտոնը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Իպսվիչ Թաունի» հետ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































