ТАСС-ը հայտնում է, որ Երևանի «Փյունիկի», ԲԿՄԱ-ի, «Ուրալի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ երևանյան թիմի զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը հաջորդ շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից:
«Ես դանդաղ վերականգնվում եմ և հավանաբար դուրս կգրվեմ հաջորդ շաբաթ»,-ասել է Տարխանովը:
Ավելի վաղ 65-ամյա մասնագետը հաստատել էր, ով հոսպիտալացվել էր Ռուսաստանում, որ իր մոտ թոքաբորբ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել էր championat-ը: