Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ESPN-ին տված հարցազրույցում գովաբանել է իր թիմակից Ջեյսոն Սանչոյին:
«Նա ֆանտաստիկ խաղացող է: Պարզապես նայեք նրա վիճակագրությանը այս մրցաշրջանում՝ հասկանալու համար նրա ներդրումը թիմի հաջողություններում:
Կարծում եմ, որ Սանչոն էլ ավելի կավելացնի ֆուտբոլային առումով: Մեր բախտը բերել է, որ նա խաղում է «Բորուսիայի» կազմում»,-ասել է նորվեգացի ֆուտբոլիստը:
Ավելի վաղ Հոլանդը մեկնաբանել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի ընթացքում և հետո ՊՍԺ-ի ֆուտբոլիստների պահվածքը: