Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ-15 տարեկանների առաջնությունը:
Մրցումային նախավերջին օրը պայքարի մեջ մտավ աղջիկների 69 կգ քաշային կարգը ներկայացնող Նատալյա Սարգսյանը: Պոկում վարժությունում հայ ծանրորդուհին հաջողությամբ գլխավերևում պահեց 80 կգ և 84 կգ ծանրաձողերը, սակայն հրում վարժությունում գրանցեց միայն անհաջող մոտեցումներ։ Արդյունքում, Սարգսյանը հրում վարժությունում զրո ստացավ և երկամարտում մնաց առանց արդյունքի։
Հիշեցնենք, որ մրցումային այսօրվա ընթացքում Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ. Մ-15 տարեկանների +69 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Նարե Առաքելյանը (ելույթը նախատեսված է ժամը 16:00-ին):
























































